ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Թուրքիային և Սիրիային

247

ԱՄՆ վարչակազմը պատրաստ է օգնություն ցուցաբերել Թուրքիայում երկրաշարժի կապակցությամբ, որն զգացվել է նաև հարևան Սիրիայում։

Այդ մասին ասվում է ամերիկյան նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Ջեյք  Սալիվանի հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի կապակցությամբ։ Մենք պատրաստ ենք տրամադրելու ցանկացած անհրաժեշտ օգնությունը։ ԱՄՆ նախագահը Զարգացման միջազգային գործակալությանը և դաշնային իշխանությունների մյուս գործընկերներին հանձնարարել է գնահատել Միացյալ Նահանգների հնարավորությունները՝ տուժածներին առավելագույնս աջակցելու համար»,- գրել է Սալիվանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայում երկրաշարժից հետո օդանավակայանները շարունակում են աշխատել
Հաջորդ հոդվածըԻրանում ներում է շնորհվել զղջացող ցուցարարներին