‘ԱՄՆ-ը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել վենեսուելացի երեք դիվանագետների’

726

Միացյալ Նահանգները «անցանկալի անձ» է հայտարարել վենեսուելացի երեք դիվանագետների՝ ի պատասխան Կարակասում ամերիկյան դեսպանատան երեք աշխատակիցների արտաքսման: Ինչպես երեկ ուշ երեկոյան հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը, Վաշինգտոնում Վենեսուելայի գործերի ժամանակավոր հավատարմատարին, դեսպանատան երկրորդ քարտուղարին և Հյուսթոնում (Թեքսաս նահանգ) հյուպատոսին առաջարվել է լքել ԱՄՆ տարածքը 48 ժամվա ընթացքում:

Սեպտեմբերի 30-ին, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուղիղ եթերում հայտարարել էր երկրից երեք ամերիկյան դիվանագետների արտաքսելու մասին, որոնց նա մեղադրել էր նենգադուլ կազմակերպելու մեջ: Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հերքել էր գործընկերների հասցեին այդ մեղադրանքները և հասկացրել, որ ԱՄՆ-ը պատասխան քայլեր կձեռնարկի, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար Ավանում’
Հաջորդ հոդվածը‘Մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվելու 93 հազար ապագա մայր ‘