ԱՄՆ-ը մշակել է իրադրությունն ապակայունացնող մեխանիզմներ․ Լավրով

418

Ուկրաինայում «հատուկ գործողության» ընթացքում հայտնաբերված տվյալները վկայում են, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի սահմանների մոտ ստեղծել է կենսաբանական զենքի բաղադիչներ և մշակել է համաճարակաբանական իրավիճակն ապակայունացնող մեխանիզմներ, ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ  անմիջականորեն Ռուսաստանի սահմանների մոտակայքում, ըստ էության, ստեղծվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ, մշակվել են համաճարակաբանական իրավիճակն ապակայունացնող մեխանիզմներ»,- ընդգծել է արտգործնախարարը։

Լավրովը նշել է, որ Պենտագոնի աջակցությամբ Ուկրաինայում իրականացվող չհայտարարված ռազմա-կենսաբանական ծրագրերն ուղղակի սպառնալիք էին ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի համար։

 «Պատահական չէ, որ ամերիկացիները հնարավոր ամեն բան արեցին, որպեսզի իրենց փորձերի  հետքերը վերացնեն այժմ «ազատագրված» տարածքներում»,- նշել է նախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկո․ Խաղաղության կարելի է հասնել մի քանի օրվա ընթացքում
Հաջորդ հոդվածըԱրման Մուսինյանի հաղորդագրությունը