‘ԱՄՆ-ը Սիրիային զգուշացնում է՝ քիմիական զենք գործածելու դեպքում պատասխանը չի ուշանա ‘

864

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խստիվ զգուշացրել է Սիրիայի իշխանություններին՝ ապստամբ ընդդիմադիրների դեմ պայքարում քիմիական զենք չգործածել:

Ըստ BBC-ի, Քլինթոնը հայտարարել է, որ Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենք գործածելու դեպքում ԱՄՆ-ը անհապաղ համապատասխան միջոցների կդիմի:

Սիրիայի ԱԳ նախարարությունն ի պատասխան հավաստիացրել է, որ կառավարությունը սեփական քաղաքացիների դեմ ոչ մի պարագայում քիմիական զենք չի գործածի: Հայտնի է, որ Սիրիան քիմիական զենքի եւ դրա կրիչների խոշոր զինանոց ունի:

 

Նախորդ հոդվածը‘Օդանավակայանից մինչեւ «Չարբախ» կայարան նոր երկաթուղի կկառուցվի ‘
Հաջորդ հոդվածը‘Արքայական ընտանիքում համալրում է սպասվում ‘