‘ԱՄՆ-ը Սիրիայում լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը չի քննարկում’

896

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունը չի քննարկում: Սիրիական բանակի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ հայտնաբերելու դեպքում ամերիկյան իշխանությունները մտադիր են սահմանափակվել երկրի երկօրյա հրթիռակոծությամբ, The Washington Post-ին է մեջբերում Lenta.ru-ն:

ԱՄՆ նախագահի աշխատակազմում պարբերականի աղբյուրները կարճաժամկետ հրթիռակոծությունն անվանել են «դաստիարակչական բնույթի միջոցառումներ»: Washington Post-ը նշում է, որ Սպիտակ տանն այդ որոշումը իդեալական են համարում: ԱՄՆ-ը չի ուզում Սիրիայում տեւական ռազմական գործողությունների մեջ խրվել, միեւնույն ժամանակ ուզում է կանխել քիմիական հարձակման կրկնությունը:

Ամերիկյան հետախուզությունը առայժմ քիմիական հարձակման վերաբերյալ իր ուսումնասիրությունների հաշվետվությունը չի ներկայացրել, սակայն Սպիտակ տունն արդեն ռազմանավերից սիրիական կառավարական բանակի օբյեկտները հրթիռակոծելու հնարավորությունը քննարկել է Կոնգրեսի եւ ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ, ինչպես նաեւ՝ պատրաստում է նման գործողությունների իրավական հիմնավորումը:  

Նախորդ հոդվածը‘Գիշերը քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկվել չորս ցուցարարներ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Խզմալյան. Ոստիկանը ոչ թե համբուրում էր, այլ սեռական հայհոհյանքներ էր շշնջում’