‘ԱՄՆ-ը սիրիացի ապստամբներին ապահովել է անվտանգ կապի միջոցներով’

862

ԱՄՆ-ը Սիրիայի ապստամբներին է փոխանցել առնվազն երկու հազար սարքեր, որոնք պետք է նրանց օգնեն հաղթահարել ինտերնետի և հաղորդակցության այլ տեսակների խափանման հետևանքները, այդ մասին, Reuters-ի փոխանցմամբ՝ հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Վիկտորյա Նուլանդը: Բջջային կապի և ինտերնետի խափանումների դեպքում անգամ աշխատող հեռախոսներն ու համակարգիչները ապահովում են նաև անվտանգ և առանց գաղտնալսումների կապ:  Թե երբ են մատակարարվել այս սարքերը՝ չի մանրամասնվում:

Նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտածում է, թե է՛լ ինչով կարող է  օգնել Բաշար Ասադի հակառակորդներին: «Ես համոզված եմ, որ առաջիկա շաբաթներին մենք ավելի ենք անելու»,- Քլինթոնի խոսքերն է մեջբերում France-Presse գործակալությունը:

Նախորդ հոդվածը‘Ինչն է խոչընդոտում արդյունավետ արտաքին քաղաքականության իրականացմանը՝ ըստ Օսկանյանի’
Հաջորդ հոդվածը‘Արծրուն Հովհաննիսյան. ՄԻՊ-ի ահազանգի վերաբերյալ համապատասխան որոշում կլինի’