‘ԱՄՆ-ը Վիետնամից պահանջել է ՌԴ ԶՈւ-ին արգելել օգտվել Քամրանի ռազմակայանից’

1170

ԱՄՆ-ը Վիետնամի իշխանություններից պահանջել է ռուսաստանյան ԶՈւ-ին արգելել օգտվել Քամրանի ռազմաբազայից: Այդ մասին հաղորդել է պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավար Ջեն Փսակին:

«Մենք վիետնամական իշխանություններից պահանջել ենք թույլ չտալ, որ ռուսաստանցիներն օգտվեն Քամրանից և այնպիսի գործունեություն ծավալեն, որն ավելի կսրի լարվածությունն այդ տարածաշրջանում»,- ասել է Փսակին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ: Նա նաև հույս է հայտնել, որ Հանոյն այլևս առաջիկայում նման բան թույլ չի տա:

Քամրան թերակղզում 23 տարի եղել է Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի թիկունքի մատակարարման կետը, որը արտասահմանում ռուսաստանյան ՌԾՈՒ ամենախոշոր ռազմակայաններից էր: 2002 թ. մայիսին Ռուսաստանը պաշտոնապես այդ օբյեկտը վերադարձրեց Վիետնամին: Հանոյը հայտարարել է, որ մտադիր է ինքնուրույն օգտագործել ռազմակայանը՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներով: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ստորագրվել է հայ-լիբանանյան երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը ‘
Հաջորդ հոդվածը‘«Իսլամական պետությունը» հայտարարել է, որ «Բոկո հարամ» խմբավորումը միավորվել է իր հետ’