ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել աֆղանացի քաղաքական գործիչների դեմ

321

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի վիզային սահմանափակումներ է մտցրել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների դեմ՝ Աֆղանստանում կանանց նկատմամբ խտրական քաղաքականության կապակցությամբ։

Բլինքենի համապատասխան հայտարարությունը տարածել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

Ամերիկյան կառավարությունը վճռականորեն դատապարտում է «Թալիբանի» գործողությունները։

«ԱՄՆ-ն աջակցում է աֆղանացի ժողովրդին և առաջվա պես հնարավոր ամեն ինչ անելու է  բոլոր աֆղանացիների, այդ թվում՝ կանանց և աղջիկների իրավունքները և հիմնարար ազատությունները պաշտպանելու և դրանց նկատմամբ հարգանքը խորացնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ․ ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումները կարող են ուժեղ հարված հասցնել միջազգային քաղաքականությանը
Հաջորդ հոդվածըՖոն դեր Լյայենը, Բորելը և 14 եվրահանձնակատարներ ժամանել են Կիև