ԱՄՆ-ը ևս 500 մլն դոզա պատվաստանյութ է նվիրաբերում զարգացող երկրներին

382

ԱՄՆ-ը խոստացել է զարգացող երկրներին ևս 500 մլն դոզա  Pfizer պատվաստանյութ հատկացնել։ Նախագահ Ջո Բայդենն այդ մասին  կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին նվիրված վիրտուալ գագաթնաժողովում հայտարարել է չորեքշաբթի։

Դա հսկայական քանակ է, սակայն շատ աղքատ երկրներ, որտեղ պատվաստված է բնակչության ընդամենը 2 տոկոսը, այդ լուրը թերահավատությամբ կընդունեն, կարծում է BBC-ի թղթակիցը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը կարիքավոր երկրներին հատկացրել է պատվաստանյութի 580 մլն դոզա, սակայն դրանից ընդամենը 140 մլնն է տեղ հասել։

Փորձագետների գնահատականներով՝ պատվաստանյութերի արտադրությունը վերջին ամիսներին մեծացել է, և մինչև տարեվերջ զարգացող երկրները 1,2 մլրդ դոզայի պաշար կունենան։

Փորձագետները հաշվարկել են, որ մոլորակի բնակչության 70 %-ին պատվաստելու համար անհրաժեշտ կլինի 11 մլրդ դոզա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նպատակ է դրել մինչև 2021 թ․ վերջը յուրաքանչյուր երկրում պատվաստել բնակչության առնվազն 40 %-ին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 939 նոր դեպք, 19 մահ