‘ԱՄՆ-ը և ԵՄ-ն հայտարարել են Իրանի հետ բանակցությունները շարունակելու մասին’

876

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական ռաունդը կկայանա Վիեննայում գալիք երեքշաբթի, տեղեկացրել են Եվրամիության և ԱՄՆ-ի ներկայացուցիչները:

Բանակցությունները կարող են տևել մինչև հուլիսի 20-ը:

Հունիսի 20-ին ավարտված բանակցությունների ընթացքում Իրանին և միջազգային միջնորդների «վեցյակին» (Ռուսաստան, Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) չհաջողվեց համաձայնություն ձեռք բերել հիմնական հարցերի շուրջ:

«Վեցյակի» երկրներն ուզում են երաշխիքներ ստանալ, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու հնարավորություն չի ունենա: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, փոխանցումէ BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ Մատյուդի. Ֆավորիտը Գերմանիան է, սակայն խաղի ընթացքում ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ ԽՎ-ն հակառուսաստանյան բանաձև է ընդունել’