ԱՄՆ-ը և ԵՄ-ն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հանդիպում են խնդրել

404

ԱՄՆ-ը և եվրոպական մի քանի երկիր դիմել են օգոստոսի 24-ին Ուկրաինայի իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու խնդրանքով, ТАСС-ին հայտնել է աղբյուրը միջազգային կառույցում։

Ակնկալվում է, որ կքննարկվեն նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի Ուկրաինա կատարած այցի արդյունքները։

Նախորդ անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի իրավիճակը քննարկելու համար հավաքվել է օգոստոսի 11-ին, Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Այն ժամանակ քննարկման հիմնական թեման իրադրությունն էր  Զապորոժյան ԱԷԿ-ի շուրջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷստոնիան դադարեցրել է շենգենյան վիզա ստացած ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը կարձագանքի Անկարայի և Մոսկվայի կապի ամրապնդմանը