‘ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնեցրել են Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը’

794

ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնութուն են ձեռք բերել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի հարցով բանաձևի նախագծի վերաբերյալ: Բանաձևի նախագիծը չի ենթադրում ուժի կիրառում՝ քիմիական զենքի օգտահանության ընթացքում թույլ տրված խախտումների դեպքում: Ինչպես ճշտել է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը՝ խախտումներ նկատվելու դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ն դա կքննի լրացուցիչ, և արտաքին ռազմական միջամտության համար ևս մի բանաձև անհրաժեշտ կլինի: Լավրովը նաև նշել է, որ բանաձևը համագործակցության կոչ է անում ոչ միայն Բաշար Ասադի կառավարությանը, այլև ապստամբ խմբավորումներին: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հավելել է, որ փաստաթղթի տեքստը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը կներկայացվի «առաջիկա ժամերին», փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բարսեղ «Ֆլեշ» Բեգլարյան. Եվրոպացիները գալու են մեր հետևից, գալու են մեր դուռն ընկնեն’
Հաջորդ հոդվածը‘Ֆեյսբուքյան «ստատուսները» կարելի է արդեն խմբագրել’