‘ԱՄՆ-ը 140 միլիոն դոլար է հատկացրել Վրաստանում կրթության համակարգը կատարելագործելու համար’

1007

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան ԱՄՆ պետդեպարտամենտի ծրագրի շրջանակներում հերթական՝ 140 միլիոն դոլար տրանշ է տրամադրել Վրաստանին, ինչը կուղղվի տնտեսության զարգացմանը և աղքատության մակարդակի նվազեցմանը: Կորպորացիայի գործադիր տնօրեն Դենիելա Յոհանեսը և Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն համաձայնագիրը ստորագրել են երեկ, փոխանցում է Trend-ը: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին փաստաթուղթը ստորագրելու արարողությանը հայտարարել է, թե «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի այս տրանշը նախատեսում է ընդհանուր կրթութայն մակարդակի կատարելագործում երկրի ավելի քան 100 դպրոցներում, դրանցում համապատասխան ենթակառույցների ստեղծում, դասավանդողների վերապատրաստում և որակավորման բարձրացում: Ըստ վարչապետի՝  երկրորդ փուլում Վրաստանի բոլոր մասնագիտացված տեխնիկական ուսումնարաններին կտրամադրվեն գրանտներ՝ տեխնոլոգիական ոլորտներում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու նպատակով: 

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկոն հայտնել է եկեղեցու մասնակցությամբ լրտեսական դավադրության մասին’
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանական ընտրությունները Քուվեյթում’