‘ԱՄՆ-ը 200 հազար էջ ապացույցներ է հավաքել Ասադի վարչակարգի դեմ’

863

Ամերիկյան դիվանագետները, Սիրիայի ընդդիմության օգնությամբ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի հանցավորության ապացույցներ են հավաքել: Ինչպես գրել է Yahoo News-ը, այդ մասին պատմել է  ԱՄՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Սթիվեն Ռափը, որը ռազմական հանցագործությունների մասնագետ է: Դիվանագետի խոսքերով՝ ԱՄՆ-ը նյութեր է հավաքում՝ Ասադի դեմ քրեական գործ հարուցելու նպատակով: Հավաքված նյութերը, որոնք այս պահի դրությամբ կազմում են ավելի քան 200 հազար էջ, պահվում են Եվրոպայի տարածքում գտնվող ԱՄՆ մի հաստատությունում, որտեղ փորձագետներն ուսումնասիրում են դրանք: Թե ինչ հաստատության մասին է խոսքը՝ դիվանագետը չի մանրամասնել: Ըստ Ռափի՝ հավաքված նյութերի քանակն ու որակը թույլ են կտան Ասադի գործը դարձնել լավագույն միջազգային դատավարությունը պետության ղեկավարի նկատմամբ: Դիվանագետը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ինքնուրույն հարուցել դատական գործը, այլ կփորձի ստեղծել յուրօրինակ «խառը դատարան», որի մեջ կընդգրկվեն թե՛ «միջազգային դերակատարներ» և թե՛ հենց սիրիացիներ: Դիվանագետը ենթադրում է, որ թեպետ դատավարությունը երկարատև կլինի և դիմադրության կհանդիպի, այդ թվում՝ նաև Ռուսաստանի կողմից, սակայն այն կարող  է սկսվել մինչև սիրիական հակամարտության հանգուցալուծումը, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Հիշարժան ամյակներ, որոնք մոռացության են մատնված (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վտանգավոր մտադրություն Խաչիկ Ասրյանի կողմից. Մամուլ’