‘ԱՄՆ Ինդիանա նահանգում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր’

889

Միացյալ Նահանգների Ինդիանապոլիս քաղաքում կիրակի գիշերը տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել, և 36 տուն ավերվել է, հայտնում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:

Տեղի հրշեջ ծառայության ղեկավարությունը չի բացառում, որ ավերակների զննումից հետո զոհվածների և տուժածների թիվը կփոփոխվի:

Ըստ նախնական տեղեկատվության՝ պատահարի պատճառը բնական գազի արտահոսքն է եղել, սակայն այս վարկածը կարող է հերքվել համակողմանի քննությունից հետո, որն իրավապահ մարմինների խոսքերով՝ կարող է մի քանի շաբաթ տևել:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնը, հավանաբար, կկորցնի աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնի իր տիտղոսը’
Հաջորդ հոդվածը‘Հրմշտոց Վերաքննիչ քրեական դատարանի շենքի մոտ’