ԱՄՆ-ին անհանգստացնում է «Վագներ» ՄՌԸ-ի ակտիվությունը

268

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գործունեությունն անհանգստացնում է ԱՄՆ իշխանություններին, և Վաշինգտոնը աշխատանքներ է կատարում այդ կազմակերպության գործունեությունը չեզոքացնելու ուղղությամբ, հինգշաբթի, Սերբիա կատարած այցի ժամանակ, հայտարարել է պետքարտուղարության խորհրդական Դերեկ Շոլլեն։

«Մենք գիտենք, որ այդ խումբը զինվորներ է հավաքագրում ինչպես Սերբիայում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում, և մենք անհանգստացած ենք այդ առիթով։ Ահա թե ինչու մենք աշխատում ենք կառավարության հետ Բելգրադում, նաև այլ երկրներում, որպեսզի չեզոքացնենք դրա գործունեությունը»,- նշել է Շոլլեն։

Ամերիկյան Politico թերթի պնդմամբ՝ Վաշինգտոնի վարչակազմը տվյալներ է հավաքում «Վագների» գործունեության մասին, նաև Սերբիայում և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում։ Թերթի հրապարակման մեջ նշվում է, որ դիվանագիտական գրագրությունից ստացված տեղեկություններով՝ «ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ավելի շատ են նկատում ՄՌԸ-ի տեղաշարժը և գործողությունները Ուկրաինայի սահմաններից դուրս»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳեղարդ Մուսասին կմենամարտի Ֆաբիան Էդվարդսի հետ Փարիզում
Հաջորդ հոդվածըՄատվիենկո․ Ռուսաստանի ամբողջականությանը վտանգ չի սպառնում