‘ԱՄՆ իշխանությունները հերքում են Աբրամովիչին ձերբակալելու լուրը’

821

Հետաքննության դաշնային բյուրոյի նյույորքյան գրասենյակը հերքել է ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ձերբակալության մասին լուրերը, տեղեկացնում է BBC-ն:

Մինչ այդ լուր էր տարածվել, որ Աբրամովիչին ձերբակալել են ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոյի ծառայողները: Աբրամովիչի ներկայացուցիչ Ջոն Մաննը նշել էր, որ ռուս գործարարն իրոք գտնվում է ԱՄՆ-ում, սակայն «նրան ոչ ոք չի ձերբակալել»:

Մանը հրաժարվել էր հստակ նշել, թե որտեղ է գտնվում Աբրամովիչը: Forbes ամսագրի հրապարակած վերջին վարկանիշային աղյուսակում Աբրամովիչի կարողությունը կազմել է 10,2 միլիարդ դոլար:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը կոչ է անում արգելել իրանական ինքնաթիռների թռիչքն Իրաքի տարածքով’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ նախկին վարչապետը՝ հանքարդյունաբերող Lydian International-ի «Գեոթիմի» տնօրեն’