‘ԱՄՆ իրավապաշտպանները Զելենսկուն կոչ են անում դադարեցնել հետապնդումները’

1205

Ամերիկացի իրավապաշտպանները հինգշաբթի Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներին այդ երկրի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկուն հասցեագրված նամակ կհանձնեն՝ երկրում քաղաքական հետապնդումները դադարեցնելու և իր նախորդի ծայրահեղ ազգայնական քաղաքականությանը վերջ դնելու կոչով:

«Մենք նաև նրան կխնդրենք ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին և դադարեցնել Օդեսայում հետապնդումները նրանց հարազատների ու մտերիմների նկատմամբ, ովքեր սպանվել են 2014 թ. մայիսի 2-ին Արհմիությունների տանը, ինչպես նաև՝ այդ ողբերգությունը հետաքննող լրագրողների նկատմամբ»,-ասել է «Օդեսայի հետ համերաշխության կամպանիա» նախագծի համակարգող Ֆիլ Վայլեյտոն:

2014 թ. մայիսի 2-ին «Աջ սեկտորի» ծայրահեղականները հարձակվել էին Կուլիկովյան դաշտում տեղակայված վրանային ավանի վրա, որտեղ օդեսացիները ստորագրահավաք էին անցկացնում Ուկրաինան դաշնային դարձնելու և ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու վերաբերյալ: Դաշնայնացման կողմնակիցները պատսպարվել էին Արհմիությունների տանը, սակայն ծայրահեղականները շրջապատել էին շենքը ու հրկիզել այն: Պաշտոնական տվյալներով՝ այդ ողբերգական դեպքերի ընթացքում զոհվել էր 48 մարդ, 240-ից ավելին՝ վիրավորվել: Իշխանությունները հայտարարել էին, որ անկարգությունների կազմակերպիչները բացառապես «հակամայդանի» կողմնակիցներն են:

Փոխանցում է tass.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Մուսոլինիի ծոռը եվրապատգամավորի թեկնածու է’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Քիմիական սեր» սերիալի պերճանքն ու թշվառությունը’