ԱՄՆ-ի թիմը՝ United Cup-ի առաջին հաղթող

320

Ավստրալիայում անցկացված թենիսի United Cup թիմային մրցաշարի առաջին հաղթող դարձավ ԱՄՆ-ի հավաքականը, որը եզրափակիչում 3:0 հաշվով հաղթեց իտալացիներին։

Մենախաղի երեք մրցախաղում Ջեսիկա Պեգուլան պարտության մատնեց Մարտինա Տրեւիզանին, Ֆրենսիաս Տիաֆոն՝ Լորենցո Մուզետիին, Թեյլոր Ֆրիցը՝ Մատեո Բերետինիին։

Կիսաեզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականը 5:0 հաշվով հաղթել էր լեհերին։ Իտալիայի թիմը 4:1 հաշվով առավելության էր հասել հույների նկատմամբ։

United Cup-ի մրցանակային հիմնադրամը 15 միլիոն դոլար էր։

Նախորդ հոդվածըՎենեսուելայի դատարանը ընդդիմադիր «խորհրդարանի» ղեկավարի կալանքի օրդեր է տվել
Հաջորդ հոդվածըԹուրքիայի կառավարությունը կքննարկի ընտրությունների հնարավոր տեղափոխման և այլ հարցեր