‘ԱՄՆ-ի իշխանությունները հրաժարվել են վճարել լրագրողի ազատ արձակման համար պահանջվող փրկագինը’

1108

«Իսլամական պետության» զինյալները լրագրող Ջեյմս Ֆոուլիին ազատ արձակելու դիմաց Ամերիկայի միացյալ նահանգների իշխանություններից 100 մլն դոլարի չափով փրկագին էին պահանջել: Այս մասին հայտնում է New  York Times-ը՝ հղում անելով սպանված լրագրողի հարազատներին:

Ավելի վաղ զինյալները տեսանյութ էին տարածել՝ ցուցադրելով, թե ինչպես են գլխատում ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին: «Ուղերձ Ամերիկային» անունը կրող հինգ րոպեանոց տեսանյութում երեւում է, թե ինչպես է բրիտանական առոգանությամբ դիմակավորված զինյալը ասում, որ Ֆոուլին սպանվում է որպես վրեժխնդրություն՝ Իրաքի հյուսիսում իսլամիստների դիրքերին ամերիկյան օդուժի հարվածների դիմաց: Գլխատելուց առաջ զինյալները Ֆոուլիին ստիպել են ամերիկյան օդուժի ռմբահարումները դատապարտող տեքստ կարդալ:

Նշենք, որ ԱՄՆ-ի իշխանությունները հրաժարվել են վճարել լրագրողի ազատ արձակման համար պահանջվող փրկագինը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի ռազմաօդային ուժերը օգոստոսի 17-ին հերթական հարվածն են հասցրել Մոսոլիի շրջանի «Իրաքի իսլամական հանրապետության եւ Լեւանտի» ռազմական խմբավորումների ուղղությամբ: Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նման որոշում է կայացրել ելնելով ազգային անվտանգության շահերից: 

Նախորդ հոդվածը‘«Տաս օր ա չեն կրակում ուրեմն էլ ճանապարհ պետք չի՞» (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘2015-ին ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղը տեղի կունենա Թբիլիսիում’