ԱՄՆ-ի հետ համագործակցած աֆղանցիները Բայդենից օգնություն են խնդրում

710

Ամերիկացի զինվորականների  եհտ համագործակցած աֆղանցիները մտահոգված են իրենց կյանքի համար և վախենում են «Թալիբան» արմատական շարժման վրեժխնդրությունից, նրանք օգնություն են խնդրում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից, տեղեկացնում է CNN հեռուստաալիքը։

Ինչպես հեռուստաալիքին հաղորդել են աֆղանցիները, իրենց կյանքն այժմ սպառնալիքի տակ է, քանի որ, նրանց ասելով՝  Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո թալիբներն սկսել են հարձակումներ կազմակերպել հատուցման նպատակով։

CNN-ի տվյալներով՝ այդ հարձակումներից մեկը կատարվել է մայիսին, Աֆղանստանի քաղաքացի Սոհաիլ Պարդիսի վրա, որը 16 ամիս ԱՄՆ զինված ուժերում աշխատել է որպես թարգմանիչ։

 Թալիբները նրա ավտոմեքենան կանգնեցրել են Քաբուլից Հոստ գնալու ճանապարհին, բայց Պարդիսը փորձել է չենթարկվել ու թաքնվել։ Այդ միջադեպից հետո նրան այլևս ողջ չեն տեսել։

Տեղի բնակիչները, որոնք ականատես են եղել միջադեպին, պատմել են, որ թալիբները կրակահերթ են արձակել թարգմանչի ավտոմեքենայի վրա, ապա նրան դուրս են հանել այնտեղից ու գլխատել են։

Պարդիսի գործընկեր Աբդուլա Այուբին պատմել է, որ իր ընկերն ուզում էր հեռանալ Աֆղանստանից, սակայն անհրաժեշտ հատուկ վիզան չէր կարողացել ստանալ։

«Մենք այստեղ շնչել չենք կարող։ Թալիբները մեզ չեն խնայի․․․ Ես կարծում էի, թե մենք հրաշալի Աֆղանստան ենք ունենալու, երբեք չէինք մտածում, որ այսպես կլինի։ Մենք նախագահ Բայդենին խնդրում ենք փրկել մեզ։ Մենք օգնել ենք ձեզ, հիմա էլ դուք օգնեք մեզ»,- հայտարարել է Այուբին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼապորտա. «Հուսով եմ՝ շուտով կհայտարարենք Մեսսիի հետ նոր պայմանագիր կնքելու մասին»
Հաջորդ հոդվածըՀայտնաբերվել է ևս 4 աճյուն