‘ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավը պառակտել է Wal-Mart-ի հիմնադիրների ընտանիքը ‘

982

Միլիարդատեր Սեմ Ուոլթոնի՝ աշխարհի խոշորագույն ամերիկայն Wal-Mart առևտրի ցանցի (այս ցանցն ընդգրկում է ողջ աշխարհում սփռված գրեթե ինը հազար խանութներ) հիմնադրի ազգականները պառակտվել են իրենց քաղաքական հայացքների պատճառով, հաղորդում է lenta.ru-ն: Ինչպես գրում է Forbes-ը, Ուոլթոնի թոռը մարտահրավեր է նետել ընտանիքի մնացած անդամներին՝ խոշոր նվիրատվություն անելով ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավին: Պարբերականի տվյալներով՝  դեռևս սեպտեմբեր ամսին Սեմ Ռոլինգս Ուոլթոնը Օբամայի քարոզարշավի համար փոխանցել էր 300 հազար դոլար: 2008 թ. ևս նա սատարել է Օբամային՝ նրա հիմնադրամին փոխանցելով 30 հազար դոլար:

Մինչդեռ նրա հորեղբայրը՝ Ջիմ Ուոլթոնը, ընդհանուր առմամբ 300 հազար դոլար է փոխանցել Restore Our Future հիմնադրամին, որը պաշտպանում է Օբամայի հանրապետական մրցակցին՝ Միթ Ռոմնիին: Հանրապետականներին են սատարում նաև Սեմ Ռոլինգսի հորաքույրերը՝ Էլիս և Քրիստի Ուոլթոնները, որոնք ընդհանուր առմամբ 250 հազար դոլար են փոխանցել հանրապետականների հիմնադրամներին:

Ուոլթոն ընտանիքի գրեթե բոլոր անդամներն արդեն տարիներ շարունակ հայտնվում են Forbes-ի կազմած՝ ամենահարուստ ամերիկացիների ցուցակում: Այսպես, սեպտեմբերին նրանք զբաղեցնում էին վեցից իններորդ տեղերը, իսկ նրանց կարողությունը գնահատվում էր 26,1-27,9 միլիարդ դոլար: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին «Doing Business» ցուցանիշի բարելավման կապակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘«Սիվիլիթասի» խորհրդի անդամին 3,5 ժամ հարցաքննել են ‘