ԱՄՆ-ի և ԵՄ-ի արձագանքը Աֆղանստանի նոր ժամանակավոր կառավարությանը

520

«Մենք գիտենք, որ նոր կառավարության ցուցակում միայն «Թալիբանի» անդամներն են և նրանց դաշնակիցները, ոչ մի կին չկա։ Մենք նաև մտահոգված ենք այդ մարդկանցից ոմանց «ծառայողական ցուցակների» կապակցությամբ»,- ասվում է նախօրեին պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ։

Վաշինգտոնը հայտարարել է, որ Աֆղանստանի  նոր կառավարությանը գնահատական կտա ոչ թե ըստ նրա խոսքերի, այլ ըստ գործերի, և թալիբներից կպահանջի կատարել տրված խոստումները, որոնցից ամենագլխավորներն էին՝ կանանց իրավունքների նկատմամբ հարգանքը, անարգել ելք Աֆղանստանից՝ այնտեղ մնացած ամերիկացիների և անհրաժեշտ փաստաթղթեր ունեցող աֆղանացիների համար, և աֆղանական տարածքում այլ երկրների անվտանգությանը սպառնացող ահաբեկչական գործունեության բացառում։

«Աշխարհն ուշի ուշով հետևում է, թե ինչ է կատարվում»,- ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ։

Եվրամիության կարծիքով՝ աֆղանական կառավարության կազմը ոչ ներառական է և ներկայացնում է մարդկանց նեղ շրջանակի շահերը։ ԵՄ-ն հայտարարել է, որ թալիբները դրժել են իրենց տված խոստումները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՏեբաս. ՊՍԺ-ի նախագիծը երկար կյանք չունի
Հաջորդ հոդվածըՀայտնի է «Ռոմայի» առաջիկա տրանսֆերային պատուհանի գլխավոր թիրախը