ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն

429

Անվտանգության վերաբերյալ բանակցությունները, որը Ժնևում անցկացնում էին Ռուսաստանի և ԱՄՆ-ի կառավարական  պատվիրակությունները, ավարտվել են առանց լուրջ առաջընթացի, սակայն նաև չեն հանգեցրել երկու երկրների միջև հարաբերությունների լարմանը։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի մասնակցությամբ գրեթե ութժամյա խորհրդակցությունից հետո կողմերն ընդամենը արձանագրել են առկա դիրքորոշումները․ Մոսկվան պահանջել է երաշխիքներ ներկայացնել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից հրաժարվելու մասին, իսկ Վաշինգտոնը կոչ է արել հրաժարվել Ուկրաինայի սահմանների մոտ ռուսաստանյան զորքերի կուտակումից։

Այնուամենայնիվ, մեկնաբանները որոշակի շարժում նկատել են․ Ռյաբկովը հայտարարել է, որ «Ռուսաստանը մտադիր չէ ներխուժելու Ուկրաինա», իսկ Շերմանն ակնարկել է, որ  ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Եվրոպայում հրթիռների տեղակայումը և զորավարժությունների ծավալներն այդ աշխարհամասում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՎահան Բիչախչյանը տեղափոխվեց լեհական «Պոգոն»
Հաջորդ հոդվածը«Բարսելոնայի» հարձակվողը կես տարի անց վերսկսել է մարզումները