‘ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի սիրուհին «ջրի երես է դուրս եկել», երբ փորձել է ջարդել ԿՀՎ ղեկավարի էլ.փոստը ‘

949

Պարզվում է՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դեւիդ Պետրեուսի հրաժարականի պատճառ դարձած սիրային կապի բացահայտումը պատահական սկիզբ է ունեցել: Հիշեցնենք, որ ԿՀՎ ղեկավարը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ԱՄՆ  ՀԴԲ-ն պարզել էր, որ Պետրեուսը արտաամուսնական կապի մեջ է: Ինչպես հաղորդում է newsru.com-ը, պարզվել է, որ ԿՀՎ ղեկավարը սիրային կապի մեջ է եղել ԿՀՎ նախկին ղեկավարի կենսագրական գրքի հեղինակ Փոլա Բրոդուելի հետ: Ամերիկյան ՀԴԲ-ի  ուշադրությունը Բրոդուելը գրավել է այն պահից, երբ փորձել է ջարդել Պետրեուսի անձնական էլեկտրոնային փոստը՝ պարզելու համար, թե ո՞ւմ հետ է նամակագրական կապի մեջ գտնվում ԿՀՎ ղեկավարը: Հենց այդ բանից հետո էլ ԱՄՆ հատուկ ծառայությունները սկսել են հետեւել 40-ամյա լրագրողուհուն, ինչի արդյունքում էլ պարզել են, որ ԿՀՎ ղեկավարը այդ կնոջ հետ սիրային կապի մեջ է գտնվում:  

Ամերիկյան ուժային կառույցներով խիստ դատապարտելի են համարվում բարձրաստիճան պաշտոնյաների արտաամուսնական հարաբերությունները: Համարվում է, որ եթե տղամարդը տրվում է նման գայթակղությանը, ապա կարող է հեշտությամբ դառնալ օտար պետությունների գործակալ:   

Նախորդ հոդվածը‘Իրաքը հրաժարվում է ռուսական զենքից ԱՄՆ ճնշման ներքո՞ ‘
Հաջորդ հոդվածը‘Մեկ զոհ եւ երկու տասնյակ վիրավոր խելահեղ վազանցի պատճառով (լուսանկարներ) ‘