‘ԱՄՆ կոնգրեսական. Որքանո՞վ պետք է ավելանա սառեցված հակամարտությունների թիվը, որպեսզի աշխարհը հասունանա’

881

Որքանո՞վ պետք է ավելանա սառեցված հակամարտությունների թիվը, որպեսզի աշխարհը վերջապես հասունանա: ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Բաքվում ընթացող 23-րդ ամառային նստաշրջանի մասնակիցներին նման հարցադրումով է դիմել վեհաժողովում ԱՄՆ պատվիրակության ղեկավարի տեղակալ, ԱՄՆ կոնգրեսական Բենջամեն Քարդինը:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Քարդինը դատարտել է համաշխարհային հանրությանն ու Արևմուտքին` Ռուսաստանի հանդեպ անզոր լինելու համար: ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ այսօր տարածաշրջանը ճռնչում է սառեցված հակամարտությունների ներքո:

«Որքանո՞վ պետք է ավելանա սառեցված հակամարտությունների թիվը, որպեսզի աշխարհը վերջապես հասունանա: Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, իսկ այժմ արդեն` Ուկրաինա: Արդեն 22 տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղը ճռնչում է հակամարտությունից, իսկ դեղամիջոցները դեռ չկան: Ո՞ր երկիրն է բացակայում այդ ցանկից: Մենք մեծ հույսեր էինք կապում Մինսկի խմբի հետ, բայց նա էլ իրեն չարդարացրեց: Ո՞վ կվերականգնի արդարությունը: Մի՞թե մենք այդպես էլ պետք է փակենք մեր աչքերը մարդկանց հոսող արյունների ու զավթվող հողերի առջև: Մեր աչքի առջև երկրները կորցնում են իրենց տարածքները, պետությունները մարում են: Ինչի՞ն եք սպասում»,-հայտարարել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Հզոր Արգենտինան ընդդեմ փոքր Շվեյցարիայի’
Հաջորդ հոդվածը‘Պուտին. Ուկրաինայի դեպքերը Ռուսաստանին զսպելու քաղաքականության դրսևորումն են’