ԱՄՆ Կոնգրեսը կքննի «Վագներ» ՄՌԸ-ն ահաբեկչական կառույց ճանաչելու օրինագիծը

288

Ամերիկյան սենատորները հինգշաբթի օրինագիծ են ներկայացրել, որը ԱՄՆ պետքարտուղարությանը պարտավորեցնում է Ռուսաստանում տեղակայված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը (ՄՌԸ) ճանաչել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։

Սենատորների առաջարկած օրինագիծն առաջարկում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչել նաև ««Վագներ» ՄՌԸ-ի հետ ցանկացած կապ ունեցող կառույցները կամ դրանց իրավահաջորդներին»։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է սենատոր Ռոջեր Ուիքերի կայքում, նույնպիսի նախաձեռնություն կլինի նաև Ներկայացուցիչների  պալատում։

Այս կամ այն կազմակերպությանը ահաբեկչական կառույցի կարգավիճակ տալով՝ ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում քրեական հետապնդում իրականացնել դրա մեջ մտնող անձանց նկատմամբ և հետևել կառույցի միջազգային ակտիվներին ամբողջ աշխարհում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌոբերտո Մարտինեսը լքեց Բելգիայի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը
Հաջորդ հոդվածըԿիսիդա․ Առայժմ ՌԴ-ի հետ հաշտության պայմանագրի քննարկման համար պայմաններ չկան