‘ԱՄՆ Կոնգրեսում արշավ է սկսել Սյուզան Ռայսին պետքարտուղարի պաշտոնին նշանակելու դեմ’

821

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական թևը լուրջ արշավ է սկսել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսին պետքարտուղարի պաշտոնին նշանակելու դեմ, փոխանցում է ИТАР-ТАСС գործակալությունը ։

Խնդիրն այն է, որ հանրապետականները մեծ քննադատությամբ են վերաբերվում Ռայսին՝ համարելով, որ նա աններելի անփութություն է թույլ տվել Բենգազիի ողբերգությունից հետո: Այդ ժամանակ Ռայսը հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանի սպանությունը ամբոխի զայրույթի հետևանք է, այնինչ հետագայում պարզվել էր, որ դեսպանատան գրոհը նախապես ծրագրված ահաբեկչություն է եղել:

«Մենք համոզված ենք, որ նրա (Սյուզան Ռայսի) նշանակումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում լրջորեն կվնասի  աշխարհի հետ հարաբերությունները բարելավելուն ուղղված Ձեր ջանքերին»,- նշված է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 97 անդամների կողմից նախագահ Օբամային հասցեագրված նամակում:

Լուսանկարը՝ ЕРА/ИТАР-ТАСС

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը Քուվեյթում է ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում համաներում է նախապատրաստվում. Ազատության մեջ կարող են հայտնվել շուրջ 700 դատապարտյալներ’