‘ԱՄՆ Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակման’

1428

ԱՄՆ Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակման: Այդ մասին հաղորդում է сhange.org-ը:

«Մենք ԱՄՆ Պետդեպարտամենտին գրել ենք այն մասին, որ Տիգրան Սարգսյանը ներկայումս ներառված է բազմամիլիոն օֆշորային սկանդալում: Ավելին, նա

օգտագործել է պաշտոնական լիազորությունները`անձնական հարստացման նպատակով:  Նա նաև մասնակից է մի շարք այլ «մութ» պատմությունների, իսկ Հայաստանի բարձրաստիճան կառավարական շրջանակները Սարգսյանին քրեական պատասխանատվությունից փրկելու փորձեր են ձեռնարկում` դիվանագիտական պաշտոնի նշանակելով և անձեռնմխելիություն ապահովելով նրան: ԱՄՆ դեսպանի պաշտոնում նման «մշուշոտ անցյալով» թեկնածուին հաստատելը հակասում է ամերիկյան ժողովրդավարական և իրավական սկզբունքներին: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը կանխի Տիգրան Սարգսյանի` արդարադատությունից խուսափելը: Մենք պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվի հաստատել Տիգրան Սարգսյանի թեկնածությունը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում»,- ասվում է ԱՄՆ Հայկական ֆորումի դիմումում: 

Նախորդ հոդվածը‘Պետքարտուղարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ընդունել Օլանդի հրավերը ‘
Հաջորդ հոդվածը‘Սարյան փողոցում բողոքի ակցիայի առնչությամբ հարուցվել է քրգործ. ՀՔԾ’