‘ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են համակարգիչները վարակել ռադիոյի օգնությամբ’

856

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հատուկ ռադիոսարքավորում է օգտագործում ՝ համակարգիչները վարակելու և տեղեկատվությունը որսալու նպատակով, գրել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱԱԳ փաստաթղթերը և փորձագետների կարծիքները: Նման տեխնոլոգիան, որ կիրառվում է առնվազն 2008 թվականից, գործակալությանը հնարավորություն է տալիս հսկողություն սահմանել նույնիսկ այն համակարգիչների նկատմամբ, որոնք միացած չեն համացանցին: Ներկա պահին ԱԱԳ-ն վարակ է տարածել ամբողջ աշխարհում ավելի քան հարյուր հազար համակարգիչներում:

Հատուկ ռադիոսարքավորումը կարող է համակարգչի մեջ տեղադրվել մի քանի եղանակով՝ ԱԱԳ գործակալի միջոցով, անուշադիր օգտագործաման դեպքում կամ էլ համակարգչային սարքավորումների արտադրողի կողմից: Վերջին տարբերակը կիրառվել է Չինաստանի ազգային-ազատագրական բանակի 61398 զորամասի նկատմամբ հսկողություն սահմանելիս, որը, ենթադրաբար, մի քանի կիբեռգրոհներ էր իրականացրել ԱՄՆ-ի դեմ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է’
Հաջորդ հոդվածը‘ԳԴՀ-ն Արևմուտքին է վաճառել կալանավորների դոնորական արյուն’