‘ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Չինաստանը զորքեր է կենտրոնացնում Հոնկոնգի մոտ’

1066

Ամերիկյան հետախուզությունը տեղեկություններ ունի այն մասին, որ Չինաստանի իշխանությունները զորքեր են կուտակում Հոնկոնգի հատուկ ինքնավար շրջանի սահմանների մոտ, որտեղ արդեն երկու ամիս է՝ շարունակվում են բողոքի ցույցերը՝ փողոցներ փակելով  և ոստիկանության հետ բախումներով:

Հետախուզության տվյալների վերաբերյալ տեղեկությունը Twitter-ում երեքշաբթի տեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մեր հետախուզությունը մեզ տեղեկացրել է, որ Չինաստանի կառավարությունը զորքեր է կուտակում Հոնկոնգի սահմանին: Բոլորը պետք է հանդարտություն պահպանեն և զգույշ լինեն»,- գրել է ամերիկյան նախագահը:

Ավելի վաղ չինական միջազգային լրատվական CGTN հեռուստատեսությունը տեսագրություն է հրապարակել Չինական ժողովրդական զինված ոստիկանության զրհատեխնիկայի կուտակումների մասին Շենչժենում՝ Հոնկոնգի սահմանի անմիջական հարևանությամբ:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Բադասյան. Մովսես Հակոբյանն ու Օգանովսկին անկեղծ խոստովանություն են արել. 1in.am’
Հաջորդ հոդվածը‘Լիմայի խումբը դատապարտել է Վենեսուելայի իշխանությունների գործողությունները’