ԱՄՆ հետախուզություն․ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև առայժմ զինադադար կնքել հնարավոր չէ

386

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը հայտարարել է, որ այս փուլում Վաշինգտոնը հնարավոր չի համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև։

«Հենց հիմա մենք հնարավոր չենք համարում, որ կողմերը խաղաղության պայմանագիր կնքեն։ Կարծում եմ՝ դա ակնհայտ է բոլորի համար էլ»,- ասել է նա Վաշինգտոնում կայացած համաժողովում։

ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարին հարցրել են, թե հնարավո՞ր է ընթացիկ տարեվերջին կարգավորել հակամարտությունը՝ պայմանով, որ կողմերը պահպանեն իրենց ներկայիս դիրքերը։

«Կարծում եմ՝ խնդիրն այն է, թե արդյո՞ք Պուտինը դա հաղթանակ կհամարի։ ․․․ Հավանաբար՝ նա ինչ-որ ժամանակավոր համաձայնության կգա, որպեսզի դադար առնի ու վերականգնվի։ Այսինքն՝ նա, առաջվա պես, շատ ավելի մեծ հավակնություններ ունի և կջանա հասնել դրանց ժամանակի ընթացքում»,- ասել է Հեյնսը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեծ Բրիտանիան ևս 1,2 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային
Հաջորդ հոդվածըԱլկարասը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան