‘ԱՄՆ հինգ նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել’

850

ԱՄՆ Նյու Յորք, Մասաչուսսեթս, Կոննեկտիկուտ, Ռոդ-Այլենդ եւ Մեն նահանգի իշխանությունները որոշել են արտակարգ դրություն հայտարարել «Նեմո» փոթորկի պատճառով:

Այդ նահանգներում մարդկանց խորհուրդ է տրվում չլքել տները, ցածրաստիճան պաշտոնյաներին եւ մասնավոր ընկերությունների շատ աշխատակիցների հանգստյան օրեր են տրամադրվել:

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը խորհուրդ է տվել քաղաքացիներին՝ օգտվել իրավիճակից, քնել եւ հանգստանալ տանը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ շուրջ 500 հազար տներ ԱՄՆ արեւելյան ափին զրկվել են լույսից, չեղյալ են հայտարարվել հազարավոր ավիաչվերթներ: 

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանի հետքերով. «Կրակիր աջ ուսիս, թեկուզ թեթեւակի, վիրավորիր ինձ»’
Հաջորդ հոդվածը‘Դիդյե Դրոգբային Ստամբուլի օդանավակայանում դիմավորել է 15 հազար երկրպագու’