‘ԱՄՆ հրամանատարություն. Ռուսաստանը հանդես է գալիս թե՛որպես հրձիգ, թե՛ որպես հրշեջ’

2203

Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը Սիրիայում, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ջոզեֆ Վոթելը:

Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանը գործում է թե՛ որպես «հրձիգ» և թե՛ որպես «հրշեջ», ընդ որում՝  և՛ դիվանագիտության բնագավառում, և՛ ռազմի դաշտում:

Մոսկվան, իր հերթին, գրոհայիններին է մեղադրել Դամասկոսի արվարձան Արևելյան Գուտայում առաջին հինգժամյա զինադադարը խափանելու համար: Ոչ մի խաղաղ բնակիչ չի հասցրել դուրս գալ մարդասիրական միջանցքով, թեպետ հայտարարվել էր, որ սիրիական բանակը պահպանում է զինադադարը:

Պետքարտուղարությունն իր կողմից նշել է, որ Ռուսաստանի աջակցությունը սիրիական գործող իշխանությանը բացառում է կրակի դադարեցումը:

Վերջին շաբաթվա ընթացքում Արևելյան Գուտայում, սիրիական ՀԿ-ների հաղորդումների համաձայն՝ գնդակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 560 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Այդ անկլավում գրեթե 400 հազար խաղաղ բնակիչ կա:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Մահացել է Ալբերտ Մկրտչյանը’
Հաջորդ հոդվածը‘Պատրուշևի ինքնաթիռի մասին հարցը Պեկովը վերահասցեագրել է Հատուկ թռիչքային ջոկատին’