‘ԱՄՆ. Մահվան դատապարտվածն ազատ է արձակվել 30 տարի անց’

1036

Ամերիկյան Ալաբամա նահանգում բանտից ազատ է արձակվել գրեթե 30 տարի իր մահապատժին սպասող 58-ամյա Էնթոնի Ռեյ Հինթոնը, ով մեղավոր էր ճանաչվել 1985 թ. Բիրմինգեմ քաղաքում ռեստորանի երկու մենեջերների սպանության մեջ: Հինթոնն այս ողջ ընթացքում պնդել է, որ մեղավոր չէ: Անցյալ տարի որոշվեց վերանայել նրա գործը:

Նոր քրեագիտական փորձաքննությունը չկարողացել ապացուցել, որ դեպքի վայրում հայտնաբերված և սպանության միակ իրեղեն ապացույցը հանդիսացող փամփուշտներն արձակվել են Հինթոնի տանը գտած ատրճանակից, և մեղադրական կողմը գործը փակեց: «Յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր ամիսը, յուրաքանչյուր տարին, որ պետությունը խլել է նրանից՝ վերադարձնել հնարավոր չէ»,- ասել է Հինթոնի փաստաբանը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ցուկերբերգը պետք է ներկայացնի իր գրագրությունը Facebook-ի կեսը պահանջող ամերիկացի «Սաշիկի» հետ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում «պոռնովրիժառու» կայքի սեփականատերը դատապարտվել է 18տարվա ազատազրկման’