ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Քրիս Քրիստին քննադատել է Թրամփին

229

Նյու Ջերսի նահանգի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է Վոլան դե Մորտի հետ՝ Հարի Փոթերի մասին գրքերի հերոսի, ամենահայտնի մութ կախարդներից մեկի, որը հսկայական մոգական ուժ ուներ և, ըստ էության՝ անմահության էր հասել։

2024 թ․ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկանծուների չորրորդ բանավեճին մասնակցում էին Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, գործարար Վիվեկ Ռամասվամին և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին։ Թրամփը հրաժարվել էր մասնակցել, ինչպես և նախորդ երեք բանավեճերին։

«Հինգերորդ մարդը, որի ռիսկը չի հերիքել այստեղ երևալու, առаջատարն է հարցումներում։ Մինչդեռ այս երեքը (բանավեճում Քրիստիի ընդդիմախոսները) կարծես թե մրցում են, գիտե՞ք, Վոլան դե Մորտի հետ՝ նրա, ում անունը չի կարելի արտասանել։ Նրանք չեն ուզում խոսել դ8а մասին»,- ասել է Նյու Ջերսիի նախկին նահանգապետը։

Իր ելույթում Քրիստին Թրամփին անվանել է «բռնապետ և կռվազան», որը, նրա կարծիքով, ընդունակ չէ նախագահ լինելու։

Նախորդ հոդվածը2023-ին ամենամեծ եկամուտ ունեցած մարզուհիների տասնյակը
Հաջորդ հոդվածըԱդրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի