‘ԱՄՆ նախագահի տեղի համար պաշտոնապես կմրցի 27 հոգի’

866

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունները թեկնածուների թվով ռեկորդային են. Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի և նրա հիմնական մրցակից, հանրապետական  Միթ Ռոմնիի պայքարին «կմիջամտի» ևս 25 մարդ: «Երրորդ կուսակցությունների» և անկախ ինքնառաջադրվածների հենց այդքան թեկնածուներ են ընդգրկված ամերիկյան տարբեր նահանգների քվեաթերթիկներում: Պարզ է, որ ընտրություններում հաղթելու է կամ Օբաման, կամ Ռոմնին, մյուս թեկնածուները հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեն: Սակայն նրանք կարող են տոկոսներ փախցնել «քաղաքական ծանր քաշայիններից», ինչը  չի կարող չանհանգստացնել հիմնական թեկնածուներին: Փորձագետների կարծիքով՝ «երրորդ կուսակցություններից» ավելի շատ կարող է տուժել Ռոմնին:

Աղբյուրը և լուսանկարը՝ ИТАР-ТАСС

Նախորդ հոդվածը‘Օբաման մտավ պատմության մեջ՝ քվեարկելով նախօրոք (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մյանմայում անկարգությունների հետևանքով 56 մարդ է զոհվել’