‘ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագին հիվանդանոց են տեղափոխել’

808

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագին տեղափոխել են Հյուսթոնի հիվանդանոցներից մեկը, երբ նրա մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, հաղորդել են նրա ներկայացուցիչները:

Հաղորդվում է, որ հոսպիտալացումը կատարվել է որպես նախազգուշական միջոց. 90-ամյա Բուշը հիվանդանոցում հետազոտություն կանցնի:

Ջորջ Բուշը ԱՄՆ 41-րդ նախագահն է եղել 1989-1993 թթ., փոխնախագահ՝ Ռոնալդ Ռեյգանի նախագահության շրջանում (1981-1989), և Կենտրոնական հետախուզության տնօրեն՝ 1976-1977 թթ.: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սինձո Աբեն վերընտրվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Մեդվեդև. 2015-ը Ռուսաստանի համար այս տարվանից ավելի ծանր է լինելու’