‘ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի առողջական վիճակը փոքր ինչ վատթարացել է’

883

Նոյեմբերի 23-ից բրոնխիտի սրման պատճառով բժիշկների մշտական հսկողության տակ գտնվող ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի առողջական վիճակը փոքր ինչ վատթարացել է, հայտնում է РИА Новости-ն:

Բժիշկները դեռ դեկտեմբերի սկզբին պատրաստվում էին դուրս գրել Բուշ-ավագին, սակայն դանդաղ ապաքինման պատճառով ստիպված են եղել հրաժարվել այդ մտքից:

88-ամյա նախկին նախագահը տառապում է շնչառական հիվանդություններով և պարկինսովիզմով, ինչի հետևանքով տեղաշարժվում է միայն սայլակի օգնությամբ:

Նախորդ հոդվածը‘Առողջապահության ոլորտում ընդհանուր եկամուտների գումարն աճել է 28,2%-ով’
Հաջորդ հոդվածը‘Ֆեյսբուքյան արձագանքներ նախագահ Տեր-Պետրոսյանի որոշմանը. Ենթարկվիր իրավիճակին, որ հաղթես’