ԱՄՆ-ն ակնկալում է, որ Զելենսկին կմասնակցի «Հանուն դեմոկրատիայի» գագաթնաժողովին

259

Միացյալ Նահանգների վարչակազմն ակնկալում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի «Հանուն դեմոկրատիայի» երկրորդ գագաթնաժողովին, որը կայանալու է մարտի 29-30-ին։

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում դեմոկրատիայի և մարդու իրավունքների հարցերով ավագ տնօրեն Ռոբերտ Բերչինսկին արտասահմանյան մամուլի համար ճեպազրույցի ընթացքում։

Նա պատմել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես հրավիրվել է հանդիպմանը։ Բերչինսկին ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները որոշում են կայացրել «Հանուն դենոկրատիայի» երկրորդ գագաթնաժողովին հրավիրել նախորդ՝ 2021 թ․ դեկտեմբերին ԱՄՆ-ում կազմակերպված  հանդիպման մասնակիցներին։ Նրանց ավելացվել են Բոսնիայի և Հերցեգովինայի, Գամբիայի, Հոնդուրասի, Կոտ դ՛Իվուարի, Լիխտենշտեյնի, Մավրիտանիայի, Մոզամբիկի և Թանզանիայի ներկայացուցիչները։

Միացյալ Նահանգների իշխանությունները գագաթնաժողովին հրավիրել են 120 պետությունների ու տարածքների ներկայացուցիչների։  Ցուցակում, ինչպես և 2021 թ․, ընդգրկված է չինական Թայվան կղզին, սակայն այնտեղից բացակայում են ՉԺՀ-ն, Ռուսաստանը, Թուրքիան, Եգիպտոսը և այլ երկրներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնով․ Արևմուտքը մարդկությանը մոտեցնում է միջուկային Արմագեդոնին
Հաջորդ հոդվածըՄեդվեդև․ ՌԴ նախագահին արտերկրում ձերբակալելը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն