‘ԱՄՆ-ն առևանգված ճապոնացիների հետ կապված հարցի լուծում է ակնկալում ԿԺԴՀ-ից’

2195

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ եթե ԿԺԴՀ-ն Ճապոնիայի հետ կարգավորի առևանգված մարդկանց խնդիրը, դա կաորղ է լուրջ ազդանշան լինել հյուսիսկորեական իշխանությունների կողմից:

Երկուշաբթի Տոկիոյում Սինձո Աբեի հետ համատեղ մամլո ասուլիսում ԱՄՆ ղեկավարը շատ է անդրադարձել նախկինում ԿԺԴՀ գործակալների կողմից լրտեսական նկատառումներով ճապոնացի քաղաքացիների առևանգումների խնդրին:

«Հնարավոր է՝ վարչակազմն ինքը նրանց ետ ուղարկի: Կարծում եմ՝ դա նշանակալի ազդանշան կլինի, եթե հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը նրանց ետ ուղարկի: Եվ եթե նա դա անի, ապա դա ինչ-որ առանձնահատուկ բանի սկիզբ կլինի»,- ասել է Թրամփը:

Գագաթնաժողովից հետո Աբեն և Թրամփը հանդիպել են անցյալ դարի 70-80-ական թթ. առևանգվածների ազգականների հետ, նրանց թվում եղել են նաև այն մարդիկ, որոնց Փհենյանը բաց էր թողել 2000-ականների սկզբին:

Փոխանցում է Ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վիրավոր զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է’
Հաջորդ հոդվածը’33-ամյա տղամարդը Դիլիջանում ապօրինի անտառ հատողների խումբ էր ստեղծել’