ԱՄՆ-ն արդեն Ուկրաինա է ուղարկել զենքի և զինամթերքի երկու խմբաքանակ

414

Միացյալ Նահանգները հունվարի 21-ին և 22-ին Կիև է հասցրել 170 տոննա զենք և զինամթերք։

Դա Ուկրաինայի արտակարգ ռազմական օգնության առաջին երկու խմբաքանակներն են, որոնց կազմում, ուկրաինական մամուլի տեղեկատվության համաձայն, նախևառաջ՝ նռնականետներ են և շարժական հրթիռային կայանքներ։

Երկրորդ օդանավի ժամանման մասին կիրակի օրը հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Ռազմական օգնության առաջին խմբաքանակը Կիև էր հասել շաբաթ օրը։

Այն Ուկրաինայում էր Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից մի քանի ժամ անց։ Բանակցությունների ավարտից հետո Բլինքենը նաև պաշտպանել էր ՆԱՏՕ-ի բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի կողմից Ուկրաինային պաշտպանական սպառազինության մատակարարումը՝ դա համարելով պարտադիր պայման, որպեսզի Ուկրաինան կարողանա «պաշտպանվել Ռուսաստանի անթաքույց և անպատասխանատու ագրեսիայից»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀնարավոր է՝ ամերիկացի զինվորականներ տեղակայվեն Արևելյան Եվրոպայում
Հաջորդ հոդվածըՄեծ Բրիտանիան Ուկրաինայի բանակին է փոխանցել հակատանկային հրթիռային համալիրներ