ԱՄՆ-ն զենք է ուղարկել Ուկրաինա

578

Ուկրաինան ստացել  է ԱՄՆ-ի ռազմական օգնության առաջին խմբաքանակը, հաղորդել է Ուկրաինայում ամերիկյան դեսպանատունը։

«Այդ բեռը ներառում է մոտավորապես 200 հազար ֆունտ (առնվազն 90 տոննա) մահաբեր զենք, այդ թվում՝ զինամթերք ռազմաճակատում Ուկրաինայի պաշտպանների համար»,- հաղորդել են ամերիկացի դիվանագետները՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչ սպառազինություն է մատակարարվել Կիևին։

Իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը երեկ անպտուղ բանակցություններ է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ողջունել է ՆԱՏՕ-ի բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի կողմից Ուկրաինային պաշտպանական սպառազինության մատակարարումը։ Նա դա պարտադիր պայման է անվանել, որպեսզի Ուկրաինան կարողանա «պաշտպանվել Ռուսաստանի անպատասխանատու ագրեսիայից»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿադիրովը սպառնացել է Չեչնիայի նախկին դատավորի ընտանիքին
Հաջորդ հոդվածըՓաշինյանական վոլյունտարիզմ. Ալիք Մեդիա