‘ԱՄՆ-ն խնդրում է Չինաստանին՝ օգնել ցանցահենների դեմ պայքարում’

778

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները դատապարտում են հակերային հարձակումների և կիբեռահաբեկչության ցանկացած դրսևորում: «Չինաստանը հանդես է գալիս ցանկացած երկրի կամ մարդու դեմ, ովքեր օգտագործում են այլ երկրների սարքավորումները՝ երրորդ կողմի նկատմամբ կիբեռգրոհ ձեռնարկելու նպատակով»,- ասել է արտգործնախարարը:

Քերին իր չինացի գործընկերոջն է դիմել Հյուսիսային Կորեայի ցանցահենների դեմ պայքարում աջակցության ակնկալիքով, ովքեր, Վաշինգտոնի կարծիքով՝ կանգնած են ամերիկյան Sony Pictures կինոստուդիայի համակարգիչների վրա գրոհի ետևում:

ԿԺԴՀ ղեկավարությունը հերքել է ամերիկյան իշխանությունների ենթադրությունները, թե կիբեռգրոհը Հյուսիսային Կորեայի ձեռքի գործն է: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրն՝ առանց մեկնաբանության’
Հաջորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ԱԱԾ ղեկավարի հայտարարությունը’