‘ԱՄՆ-ն խորապես ներգրավված է ԼՂ խնդրի խաղաղ լուծմանը հասնելու գործընթացում. Պետքարտուղարություն’

1175

«Որպես Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացում։ ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցության ավելի լայն շրջանակի դեպքում՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման վրա»,- ըստ «Արմենպրես»-ի այսպես են արձագանքել ԱՄՆ Պետքարտուղարությունից` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչ անվանելու մասին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայության հարցին:

 

 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Ռայոլա. «Իբրան բոլոր մայրցամաքներից առաջարկներ ունի»’