‘ԱՄՆ-ն կրճատելու է Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը’

732

ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացրել է բյուջեի նախագիծը, որում արտացոլված է աշխարհի տարբեր երկրներին հատկացվելիք ֆինանսական օգնության ծավալը:

Պետքարտուղարության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, 2015 թվականին ԱՄՆ դարձյալ կնվազեցնի Ադրբեջանին հատկացվելիք ֆինանսական օգնության ծավալը: Այսպես, 2015 թվականին ԱՄՆ 12,7 մլն դոլար կհատկացնի Ադրբեջանին, մինչդեռ 2013 թվականին այդ գումարը գերազանցել է 16 մլն դոլարը, իսկ 2014 թվականին` 15,5 մլն դոլարը: Այդ միջոցներից 9,6 մլն դոլար կուղղորդվի տնտեսական աջակցությանը, 800 հազար դոլարը` թմրանյութերի շրջանառության դեմ պայքարին, 600 հազարը` զորավարժություններին, 1,7 մլն դոլարը` ռազմական ոլորտին:

Հավելենք, որ բյուջեի նախագծի համաձայն, 2015 թվականին ԱՄՆ Հայաստանին  կհատկացնի 24,7 մլն դոլարի օգնություն, Վրաստանին` շուրջ 53,5 մլն դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայի դեսպանը հայտարարել է Ղարաբաղում հանրաքվեի անհրաժեշտության մասին Շոտլանդիայի օրինակով. PanARMENIAN’