‘ԱՄՆ-ն հայտարարել է, թե որ դեպքում կհրաժարվի Սիրիային հարվածելու ծրագրից ‘

868

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր հայտարարել է, որ Սիրիան կարող է խուսափել ռազմական գործողություններից, եթե մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ քիմիական զենքի նկատմամբ վերահսկողությունը հանձնի միջազգային հանրությանը, հաղորդում է Reuters-ը: Քերիի խոսքերով՝ ԱՄՆ ղեկավարությունն իրեն հաշիվ է տալիս, որ սիրիական հակամարտության լուծումը բացառապես քաղաքական հարթության վրա է: «Այդտեղ ռազմական ճանապարհ ուղղակի չկա, մենք այդ հարցում պատրանքներ չունենք»,- հայտարարել է Քերին՝ բրիտանացի գործընկերոջ՝ Ուիլյամ Հեյգի հետ հանդիպումից հետո: Ընդ որում՝ նա նաև հավելել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հազիվ թե համաձայնի կատարել այդ պայմանը:

Իր հերթին՝ Հեյգը նույնպես հաստատել է, որ Վաշինգտոնն այդ հարցում  վստահաբար կարող է հույս կապել Լոնդոնի դիվանագիտական աջակցության վրա՝ չնայած բրիտանական խորհրդարանը մերժել է ռազմական գործողությանը անմիջական մասնակցությունը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԲՆ-ն ուսումնասիրում է. Էկզոտիկ որս Հայաստանում` մենյուում Կարմիր գրքի կենդանիներ են ‘
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը վրդովվել է, որ 2020 թ. օլիմպիադայի մայրաքաղաք է հայտարարվել Տոկիոն’