‘ԱՄՆ-ն ձյան առատ տեղումների է ենթարկվել’

982

ԱՄՆ-ն ենթարկվել է ձյան առատ տեղումների: Վաշինգթոնի և Բալթիմորի օդանավակայաններն արդեն հետաձգել են ավելի քան 1500 չվերթներ: Բազմաթիվ նահանգներում կաթվածահար է եղել փողոցային երթևեկությունը: Ձյունը խոնավ է և շատ ծանր, տեղեկացնում է Mignews-ը:

Իշխանությունները  նախազգուշացնում են ԱՄՆ-ի հարավում և հարավ արևելքում էլեկտրակամատակարարման  հավանական անջատման մասին: Մերիլենդ նահանգում 600-ից ավելի տնտեսություններ արդեն մնացել են առանց էլեկտրականության:

Համաձայն կանխատեսումների՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում կարող են վերջին 2 տարվա կտրվածքով ռեկորդային 30 սմ տեղումներ գրանցվել:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտո Մանչինի. Բալոտելին փոխվողը չի’
Հաջորդ հոդվածը‘Հաստատականն ու ենթադրականը ‘