‘ԱՄՆ-ն մտադիր է քաղաքական ասպարեզից հեռացնել Սիրիայի նախագահ Ասադին’

781

ԱՄՆ-ն, նախկինի պես, տրամադրված է հասնել նրան, որ Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը ժամանակի ընթացքում հեռանա քաղաքական ասպարեզից, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նա նշել է, որ շատ դժվար է պատկերացնել Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցումը Ասադի իշխանության պահպանման պայմաններում: Օբամայի խոսքերով՝ ԱՄՆ-ի նպատակն է Ասադին հեռացնել այնպիսի ճանապարհով, որ Սիրիայում պաշտպանվեն փոքրամասնությունների շահերը, և որ իսլամիստ ծայրահեղականները չկարողանան գերիշխանություն ձեռք բերել:

Օբաման առաջնահերթ է համարել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացումը, այնուհետև, ըստ նրա, հերթը կհասնի Սիրիայում ռազմական հակամարտության կողմերի և հակամարտության մեջ ներքաշված պետությունների հետ հարաբերությունները պարզելուն:

ԱՄՆ նախագահը Ասադին անվանել է «մարդասպան-բռնապետ» և հայտարարել է, որ պետք է վերջ դրվի արյունահեղությանը Սիրիայում: Նա նաև հավաստիացրել է, որ ցանկանում է կարգավորել սիրիական ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով, սակայն  «միշտ ունի ռազմական ուժ կիրառելու հնարավորություն, եթե ոտնահարվեն ԱՄՆ-ի շահերը», եզրափակում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Թայլանդում նկարահանվել է «ամենահուզիչ» տեսահոլովակը. Այն արդեն 7 մլն դիտում ունի’
Հաջորդ հոդվածը‘Հանկարծակի համաճարակ Արագածոտնի մարզում’