‘ԱՄՆ-ն ուզում է ԿԺԴՀ-ն վերադարձնել ահաբեկչության հովանավորների ցուցակ’

761

Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Sony Pictures-ի վրա կիբեռհարձակումից հետո Միացյալ Նահանգները մտածում են Հյուսիսային Կորեան կրկին վերադարձնել ահաբեկչություն հովանավորողների ցուցակ: Նախագահի խոսքով՝ որոշումը կայացվել է «կիբեռվանդալիզմի ակտի» արդյունքում ստեղծված իրավիճակի քննությունից հետո:

Հիշեցնենք, որ ցանցահենների կողմից սպառնալիքներ ստանալուց հետո Sony-ն չեղյալ է հայտարարել դեկտեմբերի 25-ին նախատեսված և հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ կազմակերպված մահափորձի մասին պատմող «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրությունը  և հիմա ծրագրել է այն ցուցադրել «այլ հարթակներում»:

Հյուսիսային Կորեան 20 տարի եղել է ահաբեկչության հովանավորների ամերիկյան ցուցակում: 2008 թ. Սպիտակ տունը այդ երկիրը հանեց ցուցակից՝ այն բանից հետո, երբ Փհենյանը համաձայնեց իր միջուկային օբյեկտների լայնամասշտաբ ստուգումներին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սերժ Սարգսյան. Հայաստանի բիզնես հանրությունը 2014-ին վատ չի աշխատել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ջոն Հեֆերնի հրաժեշտի ուղերձը. Տեսանյութ’